Նիդեռլանդների ռազմաօդային ուժերը երկինք են բարձրացրել F-16 երկու կործանիչների՝ դեպի Ամստերդամ թռչող ինքնաթիռին ուղեկցելու համար, քանի որ ինքնաթիռում ագրեսիվ ուղեւորի պատճառով խառնաշփոթ է առաջացել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել KLM ավիաընկերության ինքնաթիռում, որը ԱԲՈւ Դաբի- Ամստերդամ չվերթ էր իրականացնում։ Իրավապահները հայտնել են, որ «29-ամյա ամերիկացին ագրեսիվ վարք է դրսեւորել այն բանից հետո, երբ ավագ բորտուղեկցորդը խնդրել է նրան վերադառնալ իր տեղը։ Սկսվել է քաշքշուկ, եւ անձնակազմի անդամներին՝ մյուս ուղեւորների հետ միասին, հաջողվել է հանգստացնել տղամարդուն։ Պատահածի հետեւանքով մի քանի ուղեւորներ աննշան վնասվածքներ են ստացել։
Նիդեռլանդների ՌՕՈւ-ում տեղեկացրել են, որ կործանիչներն օդ են բարձրացել Գերմանիայի սահմանին Լեուվարդեն ավիաբազայի տագնապի ազդանշանից հետո։
Դեպքի պատճառով ինքնաթիռը Սխիպխոլի օդանավակայանում անհապաղ վայրէջք կատարելու հատուկ թույլտվություն է ստացել։ Վայրէջքից հետո տղամարդուն կալանավորել են եւ տարել հոգեբուժական կլինիկա՝ հետազոտման համար։




























