Ինտերպոլը չինական կառավարությունից պաշտոնապես պահանջել է տեղեկատվություն՝ կազմակերպության ղեկավար Մեն Խունվեյի անհետանալու մասին՝ տեղեկացնում է RT-ն՝ վկայակոչելով կազմակերպության քարտուղար Յուրգեն Սթոքի հայտարարությունը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ինտերպոլի նախագահը Չինաստանում կալանավորվել է եւ նրա հանդեպ հետաքննություն է իրականացվում։

Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի իշխանությունները սկսել են Մեն Խունվեյի անհետացման փաստով հետաքննությունը։