Անգելա Մերկելը թերահավատորեն է վերաբերվում Գերմանիայի կանցլերի ժամկետի սահմանափակմանը։ Այս մասին նա հայտնել է «Քրիստոնեադեմոկրատական միություն» երիտասարդական կազմակերպության անդամների հետ հանդիպմանը՝ տեղեկացնում է «Գերմանական ալիքը»։
Ըստ Մերկելի՝ նման քայլը կհակասի որոշումների ընդունման ազատությանը, որը երաշխավորված է պատգամավորական մանդատով։
ԵՄ երկրներից միայն Ֆրանսիայում կա օրենք, որ վարչապետը 8 տարուց ավել չի կարող այդ պաշտոնում լինել։ Խորհրդարանական երկրներում, ինչպիսին Գերմանիան է, կառավարության ղեկավարին (կանցլերին) ընտրում է խորհրդարանը։




























