Ավելի քան հազար լիտվացիներ շաբաթ օրը եկել են գերեզմանոց, որպեսզի հրաժեշտ տան Ադոլֆաս Ռամանաուսկաս-Վանագասին, ում մարմինն այս տարի է գտնվել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել է բալթյան հանրապետության ողջ ղեկավարությունը։

Ռամանաուսկաս-Վանագասը թաղվել է հատուկ տեղում, որը նախատեսված է պետական ղեկավարների հուղարկավորման համար։ Այստեղ է նաեւ Լիտվայի նախկին նախագահ Ալգիրդաս Բրազաուսկասի գերեզմանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան վրդովված է ընթացիկ տարին «Անտառային եղբայրներ» ազգայնական կազմակերպության ղեկավարի հիշատակի տարի հայտարարելու Լիտվայի իշխանությունների որոշումից։

Ռամանաուսկաս-Վանագասը պարտիզանական ջոկատը գլխավորել է1949 թվականին եւ ստորագրել է Ազատության համար պայքարի լիտվական շարժման հռչակագիրը։ Լիտվայի անկախության համար պայքարը խորհրդային իշխանությունների դեմ երկարաձգվել է 1944-1953թթ։

Վանագասը 1956թ․ կալանավորվել է, իսկ հաջորդ տարի՝ մահապատժի ենթարկվել։ Լիտվայի Սեյմը 2018թ․ հայտարարել է Ադոլֆաս Ռամանաուսկաս-Վանագասի տարի, քանի որ հաջորդ տարի լրանում է նրա ծննդյան 100 ամյակը։