Շաբաթ օրը Լատվիայում կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը ընդդիմադիր «Համաձայնություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ տեղեկացնում է «Գերմանական ալիք»-ը։
Էկզիթպոլի տվյալներով՝ այն հավաքում է ձայների 19,4 տոկոսը։ Երկրորդ տեղում՝ 13,4 տոկոսով, լիբերալներն են։
«Համաձայնությունն» ակտիվորեն պաշտպանում է ռուսախոս բնակչության շահերը եւ Ռուսաստանի հետ բարեկամական տնտեսական հարաբերությունների կողմնակից է։




























