ԱՄՆ-ի եւ Ֆիլիպինների զինված ուժերի համատեղ զորավարժությունների ժամանակ ճապոնացի զինվորական է զոհվել, հաղորդում է AFP-ն:

 Գործակալությունը նշում է, որ օտարերկրյա զորավարժությունների ժամանակ սա ճապոնացի զինվորի մահվան առաջին դեպքն է: Նշվում է, որ նա մահացել է ավտովթարի հետեւանքով:

10-օրյա զորավարժություններն անցկացվում են ֆիլիպինյան ռազմածովային բազայում, որը գտնվում է Հարավչինական ծովի մոտ՝  մոտավորապես 250 կիլոմետր հեռավորության վրա Սկարբորո Շոալից՝ տարածքից, որը Մանիլայի պնդմամբ, զավթել է  Չինաստանը: