Թուրքիայի ֆինանսների նախարարը, նախագահի փեսա Բերաթ Ալբայրաքը հայտարարելու է գնաճի դեմ պայքարի ծրագրի մասին, հաղորդում է Anadolu-ն:
Այս շաբաթ տվյալները ցույց էին տվել, որ սեպտեմբերին Թուրքիայում գնաճն աճել է մինչեւ 15 տարվա առավելագույնը՝ մոտավորապես 25 տոկոսով: Ալբայարաքն ասել է, որ այս շաբաթ հայտարարելու է գնաճի դեմ պայքարի ծրագրի մասին:
Նա նշել է, որ Թուրքիայի տնտեսությունում վերաբաշխման ժամանակաշրջան է սկսվել:




























