Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին կոնվենցիային (CFT) երկրի միանալուն, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որպես կառավարության ներկայացուցիչ այսօրվա նիստին հավանություն է տվել  օրինագծին:

Իրանի կառավարությունը ձգտում է բարելավել իր դիրքերը Փողերի լվացման դեմ պայքարի  ֆինանսական միջոցների ստեղծման խմբում խորհրդարանի կողմից այնպիսի օրենքների ընդունմամբ, ինչպիսիք են Ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործությունների  ֆինանսավորման դեմ պայքարի մասին կոնվենցիան եւ փողերի լվացման դեմ օրենքի փոփոխությունը:

Փողերի լվացման դեմ պայքարի  ֆինանսական միջոցների ստեղծման խումբը հիմնվել է 1989 թվականին Մեծ յոթնյակի երկրների որոշմամբ եւ համարվում է հիմնական միջազգային ինստիտուտ, որը զբաղվում է ոլորտում միջազգային ստանդարտների մշակմամբ եւ ներդրմամբ: