ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի առաջատար քաղաքական գործիչները ցուցադրաբար հանդես են եկել ի աջակցություն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, որի դիրքերը, ըստ դիտորդների, վերջին շրջանում կայուն են մնացել:
Քրիստոնեական Սոցիալական Միության (ՔՍՄ) նախագահ Հորստ Զեեոֆերը ճիշտ է անվանել դեկտեմբերին կուսակցության համագումարին սպասվող ընտրություններում Մերկելի ձգտումը՝ վերընտրվել Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահի պաշտոնում: Մերկելը «հիանալի վիճակում» է, նա «լիարժեք էներգիայով կատարում է իր աշխատանքը, եւ կասկած չի առաջանում, որ նա դեռ շատ էներգիա ունի», - Welt am Sonntag շաբաթաթերթին ասել է նա:
Զեեհոֆերը նաեւ վստահություն է հայտնել, որ ներկայումս Գերմանիայում իշխող «մեծ կոալիցիան» չի փլուզվի մինչեւ օրենսդրական շրջանի ավարտը:
Այն բանից հետո, երբ Մերկելին չհաջողվեց բունդեսթագում ՔԴՄ խմբակցության նախագահի պաշտոնում իր մտերիմ կողմնակից Ֆոլկեր Կաուդերի վերընտրմանը հասնել, դիտորդները կարծում են, որ Մերկելի դիրքերը թուլացել են:
ՔԴՄ/ՔՍՄ-ում այժմ Մերկելի իրավահաջորդի մասին քննարկումներ են ընթանում, գրում է DW-ն:
Բավարիա եւ Հեսեն լանթագներում՝ տարածաշրջանային խորհրդարաններում ընտրությունների նախաշեմին ՔԴՄ/ՔՍՄ-ը առաջիկա շաբաթներին ձգտում են դադարեցնել այդ քննարկումները: Երկու դաշնային հողերում էլ դաշինքին վատ արդյունքներ են սպասվում. Բավարիայում մեծ է հավանականությունը, որ ՔՍՄ-ն կզրկվի բացարձակ մեծամասնությունից, իսկ Հեսենում ՔԴՄ-ի մասնակցությամբ «սեւ-կանաչ» կոալիցիան կարող է կորցնել իշխանությունը:




























