Պորտուգալիայում՝ Սինտրա եւ Քաշքայշ նահանգներում (Լիսաբոն շրջան) խոշոր հրդեհ է մոլեգնում, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»՝ վկայակոչելով TVI24 պորտուգալական հեռուստաալիքին:
Կրակը մարելու աշխատանքներին միացել են ավելի քան 700 հրշեջներ, 7 ամֆիբիա ինքնաթիռներ, ավելի քան 200 միավոր տեխնիկա:
Մի քանի գյուղերի բնակիչները անվտանգության նկատառումներից ստիպված են եղել լքել իրենց տները, եւս 300-ը տարհանվել են Սինտրա-Քաշքայշ բնական պարկի ճամբարից: Ընդհանուր տարհանվել է 350 մարդ:
Նախնական տվյալների համաձայն, 18 մարդ վիրավորվել է, հիմնականում հրշեջներ:




























