Հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 19-րդ կմ հատվածում մոտոցիկլը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ոստիկանները նշված վայրում կողաշրջված մոտոցիկլի մոտ հայտնաբերել են Խաչիկ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Խաչատուր Գրիգորյանի դին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Դեպքի վայրում հավաքված մահացածի համագյուղացիներն ասում էին, որ հնարավոր է ՝ նա գիշերն է վթարի ենթարկվել, և նրա դին են առավոտյան հայտնաբերել։




























