ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում լիմուզինի մասնակցությամբ պատահարի հետեւանքով զոհվել է 20 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով ABC հեռուստաալիքին:
Հեռուստաալքիը, վկայակոչելով նահանգի ոստիկանությանը, հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ կեսօրին Սկոխարի շրջանում:
ԱՄՆ-ի Ազգային տրանսպորտային անվտանգության վարչությունը (NTSB) հաղորդել է, որ վթարին մասնակցել են նաեւ այլ տրանսպորտային միջոցներ:
Ներկայումս միջադեպը հետաքննում են ոստիկանությունը եւ NTSB -ն:




























