Ինտերպոլի նախագահ Մեն Խունվեյը, որի անհետացման մասին ավելի վաղ հաղորդվել էր, կասկածվում է օրենքի խախտման մեջ, հաղորդում է ՌՏ-ն՝ վկայակոչելով Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի կարգապահական ստուգման կենտրոնական հանձնաժողովին:

«Մեն Խունվեյը կասկածվում է օրենքը խախտելու մեջ: Ներկայումս պետական վերահսկիչ կոմիտեն նրա նկատմամբ հետաքննություն է իրականացնում», - նշվում է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Ավելի վաղ լրատվամիջոցները  հաղորդել էին, որ Ինտերպոլի նախագահը ձերբակալվել է Չինաստանում եւ հետաքննության մեջ է ընդգրկված: Որոշ տեղեկությունների համաձայն, Մեն Խունվեյը կասկածվում է «կիբեր անվտանգության ոլորտում ընկերությանը գործարք ձեռք բերելու գործում աջակցելու համար»:

Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի իշխանությունները նրա անհետացման փաստի առթիվ հետաքննություն էին սկսել: