ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպում են անցկացրել եւ քննարկել մի շարք երկկողմ հարցեր, հաղորդում է Gazeta-ն` հղում կատարելով DongA-ին:

Մասնավորապես, կողմերը քննարկել են երկրների միջեւ նոր գագաթաժողով անցկացնելու հնարավորությունը:

«Պոմպեոն ճաշել է Կիմ Չեն Ընի հետ, կողմերը համաձայնել են անցկացնել ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթաժողովը», - ասվում է հայտարարությունում:

Պոմպեոն եւ Կիմ Չեն Ընը անդրադարձել են նաեւ Յոնբյոնում միջուկային օբյեկտի ապամոնտաժմանը եւ պատերազմի ավարտի մասին հռչակագրի ընդունմանը: