Շոտլանդիան կարող է դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից առանց անկախության մասին երկրորդ հանրաքվե անցկացնելու, եթե տարածաշրջանում իշխող կուսակցությունը հաջողությամբ հանդես գա Մեծ Բրիտանիայում ընդհանուր ընտրություններում: Այս մասին Գլազգոյում համագումարի ժամանակ Daily Telegraph-ին ասել է Շոտլանդիաի ազգային կուսակցության ներկայացուցիչ Ջոաննա Չերին:
Այնուամենայնիվ, երկրի կազմից դուրս գալու մասին որոշումը պետք է ընդունվի ժողովրդավարական միջոցառման միջոցով, հավելել է պատգամավորը:
Նրա խոսքով, պարտադիր չէ, որպեսզի այն ընդունվի հանրաքվեի ընթացքում, դա կարող է այլ «ժողովրդավարական իրադարձություն» լինել, ինչպես համընդհանուր ընտրությունները:
Բացի այդ Ջոաննա Չերին կարծում է, որ պետք է բացառել Բրիտանիայի թագուհու՝ Շոտլանդիայի ղեկավար լինելու իրավունքը եւ պետությունը հանրապետության վերածելու կարգի փոփոխությունը, հաղորդում է Gazeta-ն:




























