Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները չեն ազդի դեպի Իսլամական Հանրապետություն Qatar Airways-ի չվերթների վրա։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ակբար Ալ Բեյքերը՝ տեղեկացնում է AFP-ն։

Նրա խոսքերով՝ դեպի Իրան չվերթները կշարունակվեն, չնայած երկրի վրա Վաշինգտոնի կողմից քաղաքական եւ տնտեսական ուժգնացող ճնշումներին։

Հիշեցնենք, որ պատժամիջոցների առաջին փուլից հետո մի շարք ավիաընկերություններ, այդ թվում Air France-ը եւ British Airways-ը, դադարեցրել էին չվերթները դեպի Իրան։