ՌԴ Կենտրոնական բանկն իր կանխատեսումներում ելնում է նրանից, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կպահպանվեն։ Այս մասին Դաշնային խորհրդում հայտարարել է ԿԲ նախագահի առաջին տեղակալ Քսենիա Յուդաեւան։ Ըստ նրա՝ ռիսկային սցենարը կազմվել է ելնելով նրանից, որ պատժամիջոցները առաջիկա 3 տարում կխստացվեն, իսկ նավթի գինը կտրուկ կընկնի՝ տեղեկացնում է РБК-ն։
«Լրացուցիչ մենք նաեւ դիտարկում ենք ռիսկային սցենար, որը ենթարում է նավթի գնի անկում՝ մինչեւ 35 դոլար՝ բարելի համար, եւ պատժամիջոցների խստացում»,- ասել է Յուդաեւան։
Բացի այդ, Յուդաեւան զգուշացրել է, որ տեսնում է պետական փոխառությունների ծրագրերի չկատարման ռիսկեր։ «Անկասկած, բյուջեն կարող է այլ պաշարներ ունենալ, որպեսզի կարողանա կատարել իր պարտավորությունները, բայց, այնուամենայնիվ, հավանաբար, բյուջեի ծրագրման ժամանակ պետք է նկատի ունենալ որոշ գործողություններ այն դեպքի համար, եթե այս ռիսկերն իրականանան»,- ընդգծել է ԿԲ փոխնախագահը։




























