2019թ․ Բունդեսթագը գերմանական հարկատուների վրա 974 մլն եվրո կնստի՝ գրում է Bild-ը՝ վկայակոչելով Դաշնային հաշվիչ պալատի (Bundesrechnungshof) տվյալները։ Դա 100 միլիոնով ավել է, քան նախորդ տարի։

Մասնավորապես՝ շենքի պահմանման համար նախատեսվում է 137 մլն եվրո։ Եւս 112 միլիոն կտրամադրվի խմբակցություններին, իսկ պատգամավորներին վճարելու ընդհանուր գումարը 460 մլն եվրո է՝ տեղեկացնում է DW-ն։

Ֆինանսավորման ավելացման հիմնական պատճառը պատգամավորների թվի էական աճն է։ 2017թ․ սեպտեմբերի ընտրություններից սկսած՝ Բունդեսթագում 709 պատգամավոր կա։ 10 տարվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 100-ով։