ԱՄՆ-ը նախկինի պես անհանգստացած է վերջերս չինական արժույթի կուրսի նվազմամբ։ Այս մասին ասել է ֆինանսների նախարաության բարձրաստիճան մի պաշտոնյա՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է յուանի կուրսին եւ անհանգստացած է դրա արժեզրկմամբ։ «Ավելի լայն իմաստով մենք անհանգստացած ենք, որ Չինաստանը հրաժարվում է դեպի շուկան կողմնորոշվող քաղաքականությունից եւ անընդհատ հենվում է ոչ շուկայական մեխանիզմների վրա, որոնք ազդում են մակրոտնտեսական եւ առեւտրային միջավայրի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ այս մտավախություններն իրեց արտացոլումը կգտնեն նախարարության կիսամյա զեկույցի մեջ
Նա հայտնել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչիի ծրագրերում չինական պաշտոնյաների հետ հանդիպում դեռեւս չկա։




























