Նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հրաժարականը։ Հեյլին իր պաշտոնը կթողնի տարեվերջին, իսկ թե ով կզբաղեցնի այն՝ կհայտարարվի 2-3 շաբաթվա ընթացքում։
Թրամփը հույս է հայտնել, որ Հեյլին կվերադառնա նախագահի աշխատակազմ, եւ նշել է, որ նա կարող է պաշտոն ընտրել։
Հեյլին շնորհակալություն է հայտնել նախագահին՝ ընդգծելով, որ իր համար պատիվ էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը, եւ որ ճիշտ չեն այն լուրերը, թե ինքը պատրաստվում է 2020թ․ ընտրություններում Թրամփի մրցակիցը լինել։




























