Ահաբեկչության դեմ պայքարող իսրայելական պետական բյուրոն հրապարակել է այն պետությունների ցանկը, որտեղ մեծ է հավանականությունը, որ մոտ օրերս տեղացիների կողմից հարձակումներ կլինեն իսրայելցիների դեմ: Այս հրապարակումը կապված է «Հըզբալա»-ի առաջնորդ Իմադա Մուղնիի չեզոքացման 3-րդ տարելիցի հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելցիների համար մոտակա շաբաթներին, հատկապես վտանգավոր են հետեւյալ 9 պետությունները` Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Կոտ-դ-Իվուարը, Մալին եւ Մավրիտանիան:
Ընդ որում Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ է տրվում, սահմանից դուրս խուսափել այն վայրերից, որտեղ հավաքվում են հրեաները եւ իսրայելցիները, հայտնում է newsru.co.il-ը:





























