ԵՄ «մեծ յոթնյակը» աշխատում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատասխանը համաձայնեցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԵՄ ԱԳ ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ տեղեկացնում է AP-ն։

Նրա խոսքերով՝ ԵՄ-ի արձագանքը կախված կլինի սաուդյան իշխանությունների հետագա քայլերից։ Նա նշել է, որ ԵՄ ԱԳ նախարարներն աշխատում են G7-ի իրենց գործընկերների հետ՝ «հետագա քայլերի եւ հայտարարությունների ուղղությամբ»։

Մոգերինին սաուդցիներին կոչ է արել «ներկայացնել ձեռքի տակ եղած ողջ տեղեկատվությունը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել»։