Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բին Սալմանն այսօր հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել Ջամալ Խաշոգջիի սպանության հանգամանքները բացահայտելու համար՝ տեղեկացնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը հայտարարել էր, թե լրագրողի սպանությունը կանխամտածված եւ մանրամասն ծրագրված է եղել։




























