ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի շարք երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններ նշանակելու մասին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
Մհեր Մկրտումյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ Աբու Դաբի:
Տիգրան Գեւորգյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ Դամասկոս:
Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ Բաղդադ:
Միաժամանակ, նախագահը հրամանագիր է ստորագրել Արշակ Փոլադյանին Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:




























