Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 29-ին, ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ջակարտայից թռչող ինքնաթիռի ողբերգական վթարի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին տոկունություն եւ ոգու արիություն»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: