ԵՄ-ն պետք է իր ընկերություններին պատրաստի ամերիկյան պատժամիջոցներին՝ կապված ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հակամարտության սրման հետ։ Այս մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կենտրոնի նախկին գլխավոր տնօրեն Պասկալ Լամին՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքերով՝ ելնելով նրանից, թե ինչպես է ԵՄ-ն կշռադատում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնմանն իր պատասխանը, ԵՄ կառավարություններին անհրաժեշտ է դիտարկել Չինաստանի հետ առեւտրի դեմ միջոցառումները։ Ըստ նրա՝ եթե ԱՄՆ-ը չսահմանափակվի Չինաստանից արտահանվող ապրանքների վրա տուրքերի սահմանմամբ, այլ վարվի ինչպես Իրանի հետ, ապա «դա բոլորիս համար մեծ խնդիր կլինի»։




























