ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգթոնը Եվրամիության ընկերություններին թույլ չի տա միաժամանակ բիզնես վարել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի հետ: Նա այս մասին ասել է Fox News-ի հետ հարցազրույցում:
Քաղաքական գործիչն այս կերպ է պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե որոշ եվրոպական ընկերություններ իրանական պատժամիջոցների պատճառով չե՞ն դադարեցի ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:
«Եվրոպական ընկերություններին թույլ չի տրվի բիզնես վարել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի հետ»,- հայտարարել է Պոմպեոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ-ն պնդում է Իրանի հետ գործարքների պահպանման մասին:




























