Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը կրկին անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ճգնաժամին։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Ինֆլացիան 2003–ից այս կողմ առաջին անգամ գերազանցեց 25 տոկոսը։ Թուրքիայի ֆինանսների նախարարը անցյալ ամիս կրկին սխալվեց, երբ ասեց, թե ամենավատ շրջանը անցել ենք, քանի որ հոկտեմբերին ունեցանք 25.24 տոկոս ինֆլացիա։ Աղքատները ճնշվում են թանկության հետեւանքով»։
Նշենք, որ Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալներով երկրում ինֆլացիան ռեկորդային մակարդակի է հասել։ Եթե հունվարին այն կազմել է 10.35 տոկոս, ապա սեպտեմբերին 24.52, իսկ հոկտեմբերին արդեն 25.24 տոկոս։




























