Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) մյուս տարի աշխատավարձերը շուրջ 30 տոկոսով կբարձրանան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը:

Աշխատավարձերի բարձրացման համար նախատեսված գումարն, ըստ Հակոբյանի, կկազմի 2 մլրդ 202 հազար դրամ:

Դիտարկմանը, թե օրինակ ոստիկանությունում աշխատավարձը չի բարձրացել, սակայն իրենց մոտ բարձրացել է, Հակոբյանը հակադարձեց, որ ավելի շատ է բարձրացել այնտեղ, քան ԱԱԾ–ում. «Թիվն էլ հրապարակեցին՝ մոտ 7 միլիրադրց ավել է, 8 միլիարդի չափով։

Հարցին, թե որքան նոր աշխատակիցներով է համալրվել համակարգը, Արամ Հակոբյանը հրաժարվեց նշել. «Մեր թիվը գաղտնի է»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ նշել էր, որ համակարգը համալրվելու է նոր աշխատակիցներով: