ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ միջանկյալ ընտրություններից հետո երկու նահանգներում քվեները դեռ հաշվված չեն, եւ կատակով առաջարկել է դրանում Ռուսաստանին մեղադրել՝ գրում է Gazeta-ն։

Նա նույնիսկ առաջարկել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «անհապաղ ներողություն խնդրի»։

ԱՄՆ միջանկյալ ընտրությունները կայացել են նոյեմբերի 6-ին։ Ամերիկացիներն ընտրել են Կոնգրեսի եւ Սենատի ներկայացուցիչների, ինչպես նաեւ՝ նահանգապետների։