Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ազատ հզորությունները՝ հաշվի առնելով Քուվեյթի հետ չեզոք գոտում տեղակայվածները, գերազանցում են օրական 1 մլն բարելը՝ լրագրողներին հայտնել է երկրի Էներգետիկայի նախարար Խալեդ Ալ Ֆալեխը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե տեսնենք, որ մատակարարումների խափանումներ կան, ապա մենք քաղաքավարի կերպով կարձագանքենք դրան։ Առաջիկա ամիսներին բավարար ազատ հզորություններ ունենք՝ պահանջարկին պատասխանելու համար»,- ասել է սաուդցի նախարարը։





























