Հայաստանի ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Երեւան), աշխատակիցները (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) չեն ենթարկվել նախնական եւ պարբերական բժշկական զննությունների:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ի բոլոր 17 աշխատակիցներին էլ վերահսկիչը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչեւ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

Նշենք, որ «Առավոտի» տեղեկություններով, «Հանդիպում-299» ՍՊԸ-ն «Բելաջիո» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի պաշտոնական անվանումն է: