ԱՄՆ–ի հետ առեւտրային հակասությունները, որոնք արդեն կես տարի է շարունակվում են, աննշան ազդեցություն են գործել չինական տնտեսության վրա, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի պետական վիճակագրական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Լյու Այհուան։
Գերատեսչության ներկայացուցիչը, սակայն, հորդորել է չմոռանալ անորոշության եւ անկայունության բազմաթիվ արտաքին գործոնների գոյության մասին, համաշխարհային տնտեսության աճի ազդակները նկատելիորեն թուլացել են, նկատվում է համաշխարհային ֆինանսական շուկայի անկայունություն եւ բազային ապրանքների գների նշանակալի աճ։
Նրա խոսքով՝ եթե հիմա նայենք Չինաստանի ներսում իրավիճակin, ապա երկար ժամանակ կուտակված կառուցվածքային հակասությունները դեռեւս էական են եւ հատկապես մասնավոր, փոքր եւ միջին մի շարք ձեռնարկություններ նախկինի պես բիզնեսի վարման դժվարություններ են ունենում։
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային պատերազմը սկսվել է, երբ հուլիսի 6-ին ուժի մեջ են մտել այս պետությունների միջեւ մաքսատուրքերի փոխադարձ ավելցումը:





























