Երեւան-Սեւան-Իջեւան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նկատի ունենալով անձրեւային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝  նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը  սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին  կարողացել են ժամանակավոր լուծում տալ։

Հենապատի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել հաջորդ  տարվա գարնանը: