Նոյեմբերի 15-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ժամը 19.40-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 34 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Խաչիկ Ս.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է 57.000 դրամ. Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից 19.05-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 35 երթուղու ավտոբուսի սրահում գումարը գողացել է 60-ամյա Գագիկ Գ.-ի տաբատի գրպանից:

Կատավում է քննություն: