Ես վստահ եմ, որ Հայաստանում նորից նախկին սպառնալիքն է ծագել, որը կապված է ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի ուսուցման սահմանափակումների հետ:

Այս մասին նոյեմբերի 16-ին ասուլիսում ասաց Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական ռուսական դրամատիկակակն թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը՝ պատասխանելով հարցին արդյոք կոլեկտիվը չի նեղվում այն փաստից, որ հանրապետությունում ռուսալեզու բնակչությկան թվաքանակը անկախության ընթացքում զգալիորեն կրճատվել է, իսկ նոր սերունդը ռուսերենը, ռուսական մշակույթը սովորելու ձգտում եւ հետաքրքրություն չունի, արդյոք այս բացասական միտումը չի ազդի թատրոնի ապագայի վրա:

Նա հիշեցրեց, որ թատրոնը արդեն ոնեցել է նման շրջան:  «Ես լավ հիշում եմ…ծիծաղելի մանկական հեքիաթ է գնում, իսկ երեխաները նստած են դահլիճում եւ ոչ մի բանի չեն արձագաքնում: Մենք այն ժամանակվա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ շատ զարմացած էինք: Հետո մեզ են մոտենում ուսուցիչները եւ ասում են, իբր, ուշադրություն մի դարձրեք, նրանք ընդհանրապես ռուսերեն չեն հասկանում: Մենք հասկացանք, որ դա աղետ է: Ալեքսանդր Գրիգորյանն անգամ հանձնարարեց, որ հայկական դպրոցից երեխաներին անվճար ներս թողնեն, որքան էլ դա վնասեր ֆինանսական քաղաքականությանը, բայց թատրոնը ոչ միայն ֆինանսատնտեսական հաստատություն է, այլեւ, առաջին հերթին, ստեղծագործական եւ կրթական հաստատություն», -ասաց Դավթյանը: Նա նշեց, որ այսպիսով, թատրոնն ըստ էության, սկսել է պատրաստել իր ապագա հանդիսատեսին:

Հիշեցնենք, որ ավելի քան քառորդ դար Հայաստանը ԱՊՀ-ի միակ երկիրն է, որտեղ դպրոցում օրենսդրորեն արգելված է ռուսերենով ուսուցումը: Բացառություն է արվում միայն փոքրաքանակ փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ Ռուսաստանի քաղաքացիների երեխաների համար, ովքեր կարող են սովորել մի քանի հայկական դպրոցների ռուսական դասարաններում: