Մոսկվայի դատարաններից մեկը ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի՝ անձնական կյանքի գաղտնիքների հրապարակման համար հոդվածով՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, դատարանը որորշել է, որ Ռոմանովսկայան նախկին ամուսնուն պետք է 200 000 ռուբլի վճարի՝ բարոյական վնաս պատճառելու համար։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իրեն մեղավոր չի համարում։

Հետաքննության վարկածով՝ նախկին կինը թաքնված տեսախցիկ է տեղադրել Ջիգարխանյանի աշխատասենյակում եւ տեսանյութերը տրամադրել է հայտնի թոք-շոուներից մեկին։ Տեսախցիկը կես տարի աշխատել է։

Դատավորը մի քանի անգամ Ջիգարխանյանին դատարան է կանչել, որպեսզի նրա ցուցմունքները եւս լսեն, սակայն դերասանը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ։