WikiLeaks-ը հրապարկել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան շտապ հաղորդագրությունը, որում ասվում է, թե Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը խոչընդոտելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարբերությունների զարգացմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Սահակաշվիլին կարծիք է հայտնել, թե Հարավային Կովկասում սահմանների բացումը, հատկապես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրում հնարավոր առաջընթացը հակասում է Ռուսաստանի շահերին: Ռուսաստանը որեւէ փոխզիջման թշնամի է եւ նախընտրում է, որ Հարավային Կովկասում պահպանվեն հակասությունները, իսկ սահմանները փակ մնան:
Սահակաշվիլին ասել է, թե Ռուսաստանն սպասում է, որ ԱՄՆ-ն մի կողմ կքաշվի, իսկ Ռուսաստանը կշարունակի ձեռնածություն անել տարածաշրջանային խնդիրների շուրջ, որոնք զգայուն են ԱՄՆ-ի համար ու վերաբերում են Իրանին, Թուրքիային, Վրաստանին:
Վրաստանի արտգործնախարար Գիգա Բոկերիան հայտարարել է, որ Վրաստանում նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, ով Մոսկվայում «պեդանտի» համբավ ունի, նշանակումը Հայաստանում ՌԴ դեսպանի պաշտոնում, Երեւանում չհասկացված չի մնա:
Թարգմանությունը եւ առաջնային հրապարակումը «Ռուսսկի ռեպորտյոր» պորտալինն է:





























