Իրանի արեւմուտքում՝ Քերմանշահ նահանգում երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 716-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Mehr գործակալությանը:

Գործակալության տվյալներով, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ հաղորդվել էր 550 վիրավորի մասին երեք քաղաքներում `Գիլյանգարբ, Կասրե Շիրին եւ Սերե-Պոլե-Զոհաբ: Իրաքի Rudaw հեռուստաալիքը հաղորդում է Իրաքի Քուրդիստանի տարածքում մեկ մարդու մահվան մասին, ավելի քան 43 մարդ վիրավորվել է:

Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդել է, որ 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել իրանա-իրաքյան սահմանի տարածքում: Ըստ սեյսմոլոգների՝ ցնցումներն արձանագրվել են 16.37-ին՝ ըստ UTC ժամանակի, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը 46 կմ խորության վրա էր՝ Բաղդադից 150 կմ հյուսիս-արևելքում և Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա: