Վերջին մի քանի շաբաթներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ փորձում էր հանրությանը հաճոյանալ եւ լուծել մի ճգնաժամ, որը կարծես թե, միայն նրա եւ նրա դաշնակիցների պատկերացմամբ գոյություն ունի, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ին:
Այսպես, Թրամփը բազմիցս կենտրոնական Ամերիկյաից ժամանած միգրանտների խմբին, որոնք ցանկանում են ԱՄՆ-ում ապաստան ստանալ, ներկայացնում էր գրեթե որպես ահաբեկիչների, հանցագործների, չարագործների ապոկալիպսիսյան ներխուժում:
ԱՄՆ նախագահը նաեւ ցուցադրական նախընտրկան հնարք իրականացրեց, երբ զորքերը Տեխաս նահանգ ուղարկեց, որը գտնվում է ԱՄՆ-ի հարավում՝ Մեքսիկայի հետ սահմանին: Պենտագոնը գործողությունն իրականացրեց ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ընտրական տեղամասերի փակվելուց մի քանի օրվա ընթացքում:
Այս շաբաթվա սկզբում Թրամփը հայտարարել էր Քալիֆորնիայի նահանգում կարեւոր սահմանային անցակետը ընդմիշտ փակելու հավանականության մասին, եթե Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար պետական ֆինանսավորում չլինի:
Հանգստյան օրերին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ վտանգավոր ռազմական էսկալացիայի վտանգ ծագեց՝ Երրրորդ համաշխարհային պատերազմի մասին խուճապային վերնագրերի պատճառ դառնալով: Սակայն այս անգամ Թրամփը նախընտրեց եւս մեկ անգամ հարձակվել Եվրոպայում ավանդական դաշնակիցների վրա:
Իրականում, սակայն, հրատապ միջազգային խնդիրներ են՝ կլիմայի փոփոխությունը, Եմենում սաուդյան ուժերին ԱՄՆ-ի աջակցությունը, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ էսկալացիան եւ ԱՄՆ-ն կարող է կարեւոր դեր խաղալ դրանց լուծման հարցում, գրում է թերթը: Սակայն Թրամփը հետաքրքրված չէ պետության կառավարման արվեստով: Փոխարենը, նա շարունակում է խաղալ նույն վիրավորանքների եւ ազգային չարության վրա, որոնք նրան իշխանության են բերել, եզրափակում է WP-ն:





























