Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման եւ արդիականացման մասին բանաձեւ է ընդունել՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել 471, դեմ՝ 80 պատգամավոր։
Ավելի վաղ երկուշաբթի Եվրամիությունը ներկայացրել էր առաջարկություններ կազմակերպության ուղղություններից մեկի՝ Վերաքննիչ մարմնի վերակազմավորման մասին, որոնք Գլխավոր խորհրդին կներկայացվեն դեկտեմբերի 12-ին։
ԵՄ-ն, առաջին հերթին, առաջարկում է հստակ նշել, թե իրենց պաշտոնից հեռացող Վերաքննիչ մարմնի անդամները որ դեպքերում պետք է ավարտեն սկսած գործերը։
Երկրորդ՝ այդ գործերը պետք է ավարտվեն դրանց համար հատկացված 90 օրվա ընթացքում, եւ սա բեկման ենթակա չէ։
Երրորդ՝ անցկացնել Վերաքննիչ մարմնի անդամների ամենամյա հանդիպումներ՝ ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, համաշխարհային իրավագիտության մեջ վերջին միտումները քննարկելու համար։
Վերջապես՝ այս նախագիծն առաջարկում է Վերաքննիչ մարմնի մշտական անդամների թիվը 7-ից դարձնել 10-ը, իսկ նրանց աշխատանքի ժամկետը դարձնել 8 տարի՝ 6-ի փոխարեն։




























