Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20 գագաթնաժողովին մասնակցելու համար Բուենոս Այրես թռիչքը կշարունակի Մադրիդից Iberia ավիաընկերության չվերթային օդանավով, հայտնում է Bild տաբլոիդը:

Կառավարական օդանավը սովորական օդանավով փոխում են սովորաբար կառավարականի խափանման դեպքում: Հիմա Մերկելը կթռչի 09:30-ին եւ գագաթնաժողովից կուշանա, նշում է պարբերականը:

Նախօրեին կառավարական «Կոնրադ Ադենհաուերը» (Airbus340) օդ էր բարձրացել Բեռլինից, բայց այնուհետեւ վայրէջք էր կատարել Քյոլնի/Բոննի օդանավակայանում: Պարբերականի տեղեկություններով՝  վայրէջքի պատճառը կապի անսարքությունն էր, եւ կապիտանը որոշել էր, որ նման վիճակում օվկիանոսի վրայով թռիչքը չափազանց վտանգավոր կլինի:

Բոննի Maritim հյուրանոցում 3 ժամ քնելուց հետո կանցլերը առավոտյան մոտ 5-ին չնախաճաշելով ճանապարհը շարունակել է, հայտնում է պարբերականը: Կանցլերին ուղեկցող պատվիրակության շուրջ 18 անդամներն այլ չվերթով են մեկնել եւ ուրբաթ առավոտյան վայրէջք կատարել Մադրիդում:

Լրագրողները մնացել են Բոննում եւ ճանապարհը չեն շարունակել, հայտնում է պարբերականը: