ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է հավանության արժանացնել Լեհաստանին 20 բարձր շարժունակության HIMARS M142 հրթիռահրետանային համակարգերի եւ այլ սարքերի վաճառքը։ Այդ մասին հաղորդում է DW-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ՊՆ ռազմական համագործակցության վարչությանը։

Բացի HIMARS համակարգերից, Լեհաստանը մտադիր է ԱՄՆ-ից ձեռք բերել նաեւ 30 տակտիկական ATACMS հրթիռային համակարգեր եւ համազարկային կրակի ընդհանուր առմամբ 45 հրթիռային համակարգեր։ Գործարքի ընդհանուր արժեքը 655 մլն դոլար է գնահատվում։

ԱՄՆ-ի դաշնակից Լեհաստանի անվտանգության ուժեղացումը որպես աջակցություն կծառայի ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը, եւ կդառնա Եվրոպայում քաղաքական կայունության եւ տնտեսական զարգացման կարեւոր գործոն։