Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մարտի 2-ին ելույթ կունենա Բաքվում` ռուսական էստրադայի գերաստղերի համերգի շրջանակներում, հաղորդում է Trend Life-ը:

Ենթադրաբար դա կլինի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոն՝ Հեյդար Ալիեւի պալատում:

Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունն առայժմ չի հաստատել տեղեկությունը, բայց ոչ էլ հերքել է, մինչդեռ Ֆիլիպ Կիրկորովի կայքում մարտի 2-ը նշված է որպես Բաքվում համերգի օր: Կիրկորովը բազմիցս սեր է խոստովանել Բաքվին եւ հայտարարել համերգ տալու ցանկության մասին, սակայն տարբեր պատճառներով դա չի կայացել:

«Ես սիրում եմ Բաքուն եւ ուզում եմ հանդիպել Բաքվի լեգենդար հանդիսականի հետ, տեսնել այդ հրաշալի քաղաքը: Հուսով եմ, որ Ադրբեջանում իմ համերգը սարերի հետեւում չէ»,- ասել է նա: