Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը ներկայացրել է սպառազինությունների գլոբալ վերահսկման գերմանական նախաձեռնությունը, որպեսզի բարելավվի սպառազինության նորագույն համակարգերի վերահսկողությունը, հայտնում է Neue Osnabrücker Zeitung պարբերականը:

«Մեր կանոնները պետք է համընթաց քայլեն սպառազինության բոլոր նոր տեսակների մշակմանը»,- ասել է Մասը պարբերականի հետ զրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 1-ին, պարզաբանելով, որ նկատի ունի սպառազինությունների համակարգերը, «որոնք կարող են սպանել մարդու կողմից առանց որեւէ վերահսկման»:

«Տիեզերական սպառազինությունը կամ հիպերձայնային հրթիռները կարող են գիտական ֆանտաստիկա թվալ, սակայն եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն, ապա գիտական ֆանտաստիկան շուտով մահացու իրողություն կդառնա»,- նախազգուշացրել է Մասը:

«Այժմ գործող կանոնները խնդիրներ ունեն: Օրինակ՝ Չինաստանը կարող է գործնականում անվերահսկելիորեն սպառազինվել»,- ասել է նա:

Գերմանիայի ԱԳ նախարարն իր նախաձեռնությամբ հանդես է եկել ՄՓՀՀ ոչնչացման պայմանագրից դուրս գալու մասին ԱՄՆ հայտարարությունից կես ամիս հետո: Վաշինգթոնը Մոսկվային մեղադրում է պայմանագրի խախտման մեջ: Չինաստանն այս պայմանագրի անդամ չէ: