ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա չինացի գործընկեր Սի Ցզինպինը մտադիր են անցկացնել հանդիպում, որը հետեւանքով կդադարեցվի երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ բանակցությունները կկայանան այսօր՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում G20-ի գագաթաժողովի շրջանակներում։

Ակնկալվում է, որ հանդիպումից հետո պարզ կդառնա՝ կարող են արդյոք նրանք դադարեցնել առեւտրային պատերազմը, որ վնասում է ոչ միայն Վաշինգթոնին եւ Պեկինին, այլեւ մյուս երկրներին։

Հանդիպման նախօրեին ղեկավարները նշել էին, որ իրենց մեջ դեռեւս տարաձայնություններ կան։