ՕՊԵԿ-ը լքելու Քաթարի որոշումը կապված է վերջինիս ազդեցության նվազման հետ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը, փոխանցում է Reuters-ը։

«ՕՊԵԿ-ից դուրս գալու Քաթարի որոշման քաղաքական ասպեկտը  քաղաքական մեկուսացման լույսի ներքո իր դերի ու ազդեցության նվազման ընդունումն է»,-նշել է Գարգաշը։

Ավելի վաղ աշխարհում սեղմված գազի խոշորագույն արտահանող երկիրը՝ Քաթարը հայտարարել էր հունվարից ՕՊԵԿ-ում իր անդամակցությունը դադարեցնելու մասին գազային իր ամբիցիաների ուղղությամբ կենտրոնանալու նպատակով։