Ճապոնիայի մեծ մասում ձմռան սկզբի համար անսովոր տաք եղանակ է, հայտնում է NHK-ն: Տոկիոյում դեկտեմբերի առաջին օրերի սովորական ջերմաստիճանը +10  է:

Մի շարք շրջաններում ջերմաստիճանը հասել է +25-ի: Oիտա հարավային նահանգում +26,5 է գրանցվել, ավելի հյուսիսային շրջաններում՝ Սիմանեում եւ ֆոեւկուոկեում՝ մինչեւ +25:

Տոկիոյում տաք է նաեւ այսօր: Ցերեկը ջերմաստիճանը հասել է +22-ի: Ճապոնիայի անգամ ամենահյուսիսային կղզում՝ Հոկոյադոյում, երեքշաբթի ջերմաստիճանը +16 է:

Օդերեւութաբանները զգուշացնում են, որ ցերեկը ամպրոպ եւ մրրիկ է հնարավոր: