Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել է, որ Իրանը Սիրիայում ռազմական բազայի կարիք չունի։
«Իրանը Սիրիայում ռազմական բազայի անհրաժեշտություն չունի, որ ինչ-որ մեկն էլ ցանկանա հարձակվել նրա վրա»,-հայտնել է Շեկարչին IRNA գործակալությանը՝ հիշեցնելով, որ Թեհրանը խորհրդատվական օգնություն է ցուցաբերում Սիրիային եւ Իրաքին՝ այդ երկրների իշխանությունների խնդրանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։





























