Ես հույս ունեմ, որ ես դրա համար իմ արժանի պատիժը կստանամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ օրենքի խախտմամբ ուղիղ եթեր է մտել մետրոպոլիտենի տարածքից:
«Ինչ հասնում է օրենքով, պատրաստ եմ կրել»,-ասաց նա:
Հարցին, թե թույլտվություն ստացե՞լ է մետրոպոլիտենից, Փաշինյանն արձագանքեց. «Ես առաջին տարին չէ, որ զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, բոլոր քարոզարշավներին նույն բանը արել եմ Երեւանի մետրոպոլիտենում: Եթե ինչ-որ բան այն չի եղել, պատրաստ եմ կրել օրենքի ողջ խստությամբ պատիժը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը մետրոյի կայարաններում քարոզչություն էր իրականացնում՝ մարդկանց բաժանելով «Իմ քայլը» դաշինքի բոկլետները: Քարոզարշավը ցուցադրվում էր ուղիղ եթերում:





























